Գաղտնիության քաղաքականություն
Մենք հավաքում ենք միայն հարթակի աշխատանքի, անվտանգության և գործընկերների միջև համագործակցության համար անհրաժեշտ տվյալները։
Ինչ տվյալներ են պահպանվում
Հաշվի անունը, էլ. փոստը, հեռախոսը, դերը, ծառայությունների ու արշավների տվյալները, պատվերի պատմությունը և հարթակում ուղարկված հաղորդագրությունները։
Ինչ նպատակով
Տվյալներն օգտագործվում են հաշիվը սպասարկելու, պատվերները կապելու, անվտանգության ստուգումներ կատարելու և օգտատիրոջ ընտրած գործառույթները տրամադրելու համար։
Վճարային տվյալներ
govazd.ai-ը վճարումներ չի մշակում, ուստի հարթակը չի պահանջում կամ պահպանում բանկային քարտի տվյալներ։ Ծառայության գնի և հաշվարկի մասին պայմանավորվածությունը կատարվում է անմիջապես գովազդատուի և ծառայություն մատուցողի միջև։
Հրապարակային ծառայությունների ցանկ
Հրապարակային էջերում պահվում և ցուցադրվում են միայն ծառայությունների նկարագրությունները՝ ձևաչափը, ծածկույթը, քաղաքը և կատարման կարգը։ Երրորդ ընկերությունների կամ անհատների անուններ, լոգոներ և կոնտակտային տվյալներ այստեղ չեն հրապարակվում։ Նախկինում հրապարակային աղբյուրներից ներմուծված կազմակերպությունների գրառումները՝ կոնտակտներով, լոգոներով և աղբյուրի հղումներով, հեռացվել են տվյալների բազայից։
Կատալոգի օգնական և նախատեսվող Google Gemini ռեժիմ
Այս պահին օգնականը հարցերը մշակում է govazd.ai-ի սերվերում և որոնում միայն հրապարակային ծառայությունների ցանկում․ տեքստը արտաքին AI ծառայության չի ուղարկվում։ Եթե հետագայում ակտիվացվի Gemini ռեժիմը, այն օգտագործելուց առաջ chat-ը կպահանջի առանձին համաձայնություն։ Այդ դեպքում Google Gemini API-ին կփոխանցվեն միայն տվյալ պահին chat-ում գրված հարցը և դրան համապատասխան հրապարակային ծառայությունների ցանկի հատվածը։ Հաշվի, արշավների, պատվերների և հաղորդագրությունների տվյալները AI-ին չեն փոխանցվի։ Chat-ում մի գրեք անձնական, վճարային կամ գաղտնի տվյալներ։
crms.am ինտեգրում
govazd.ai-ից crms.am տվյալների ավտոմատ փոխանցումը նախատեսվող գործառույթ է։ Այն գործարկվելու դեպքում փոխանցումը կկատարվի միայն օգտատիրոջ հստակ համաձայնությամբ և ընտրված կարգավորումներով։
Ձեր վերահսկողությունը
Կարող եք թարմացնել պրոֆիլի տվյալները, իսկ հաշվի կամ տվյալների հեռացման հարցման համար կապվել govazd.ai թիմի հետ։